211652_close_icon
views-count26607 դիտում article-date 15:19 10-12-2015

Արտառոց դեպք Կոտայքի մարզում. «Պիկնիկ» ռեստորանային համալիր-մոթելից գողացել են 10 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «հայկական գամփռ» ցեղատեսակի շանը

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք դեկտեմբերի 8-ին, ժամը 20:30-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 09:30-ը ընկած ժամանակահատվածում Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում գործող «Պիկնիկ» ռեստորանային համալիր-մոթելի հետնամասում գտնվող պարսպապատ տարածքի ցանցապատ ցանկապատով մտել են այնտեղ և գողացել «հայկական գամփռ» ցեղատեսակի շանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շունը պատկանում է Երևան քաղաքի Մանանդյան փողոցի բնակիչ, 64-ամյա Բորիս Քոչարյանին, ով «Պիկնիկ»-ի սեփականատերն է: Հանցագործը կամ հանցագործները սեփականատիրոջը պատճառել են 10 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողության փաստը հայտնաբերել է ռեստորանի մենեջեր, Երևանի բնակիչ Գայանե Մելքոնյանը: [img]/ups/images/0269641001449747720674954.jpg[/img] [img]/ups/images/0087202001449747717357679.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր