211652_close_icon
views-count23352 դիտում article-date 21:26 07-12-2015

Խոշոր ավտովթար Երևանում. «Բանկի կռուգ» կոչվող հատվածում բախվել են Opel-ն ու 24-ը. կա 4 վիրավոր. ժամանել են մեծ թվով փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում («Բանկի կռուգ» կոչվող հատվածում) բախվել են ГАЗ 24 10 մակնիշի 34 VR 469 համարանիշի և Opel Astra 34 CP 046 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո հրդեհ է բռնկվել, սակայն այն մարվել է քաղաքացիների ուժերով: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները, ովքեր, ըստ դեպաի վայրում հավաքվածերի` 4 հոգու, որից երկուսին` տեղափոխել են Մալաթիա բժշկական կենտրոն, երկուսին` Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը` 2 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, որից հետո իրականացրել են շարժիչի հովացման աշխատանքներ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` dատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր