Օբաման ԻՊ-ի դեմ հաղթանակ տանելու 4 փուլ է նշել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ժողովրդին ուղղված իր խոսքում նշել է աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի 4 հիմնական քայլերը, որոնք ԱՄՆ-ն կարևորում է, հաղորդում է rosbalt.ru-ն:
Նրա խոսքով՝ առաջին քայլն այն է, որ պետք է շարունակել ավիահարվածները ԻՊ-ի դիրքերին: Երկրորդ քայլը նա նշել է ԱՄՆ-ի կողմից Իրաքի և սիրիայի բանակին աջակցություն ցուցաբերելը:
Բացի այդ, ԱՄՆ-ն շարունակելու է ԻՊ-ի դեմ համատեղ պայքարում համագործակցել Ֆրանսիայի և այլ պետությունների հետ:
«Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծումը կօգնի բոլոր պետություններին միավորվել ընդդեմ ահաբեկչական խմբավորումների, որն էլ 4-րդ քայլը կլինի»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը: