211652_close_icon
views-count4522 դիտում article-date 12:47 05-12-2015

Արսենը ամուսնության նպատակով բռնի ուժով փախցրել է նախկին ընկերուհուն ու տարել «Օրրան» ռեստորանային համալիր

28-ամյա Արսեն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր նախկին ընկերուհի Մելինե Դումանյանին ամուսնության նպատակով առևանգելու դիտավորությամբ գործով չպարզված տաքսի ավտոմեքենայով գնացել է Երևան քաղաքի Շիրվանզադե 24/1 շենքի մոտ, որտեղ հետևի կողմից աննկատ մոտեցել է Մ. Դումանյանին և բռնության գործադրմամբ բացահայտ առևանգել է, ստիպողաբար նստեցրել հարևանությամբ կայանված տաքսի ավտոմեքենան և տեղափոխել Կոտայքի մարզում գտնվող «Օրրան» ռեստորանային համալիր: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր