Կոլումբիայի ափերին գտել են իսպանական նավ, որում կա միլիարդավոր դոլարների գանձ
Կոլումբիայի իշխանությունները հայտնաբերել են խորտակված իսպանական նավ, որում գտնվող գանձերը մի քանի միլիարդ դոլարներ են հաշվվում, հաղորդում է Interfax-ը:
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել է, որ նավը «Սան Խոսե»-ն է, որը, ինչպես հայտնի է, 1708 թվականին խորտակել են անգլիացիները Կարտախենայի ափերին:
Նա խոստացել է այսօր կայանալիք մամուլի ասուլիսում մանրամասներ հայտնել: Ըստ տեղեկությունների՝ նավում եղել են մեծ քանակությամբ զմրուխտե քարեր, ինչպես նաև ոսկյա ու արծաթյա դրամ: