40-ամյա Մհերը հարվածել եւ վնասել է կնոջ քիթը եւ ոչ միայն
40-ամյա Մհեր Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիրի մարզում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ բռունցքով 2 անգամ դիտավորությամբ հարվածել է կնոջ` Ալվարդ Ներսիսյանի քթին` պատճառելով առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով:
Բացի դա, մեկ այլ օր էլ հարվածել է կնոջ ձախ թևին` պատճառելով առողջությանը թեթև վնաս, այնուհետև ձեռքով բռնել ու սեղմել է Ա. Ներսիսյանի պարանոցից` պատճառելով ֆիզիկական ցավ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օրի 117 եւ 118 հոդվածներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: