211652_close_icon
views-count20823 դիտում article-date 17:48 03-12-2015

Կոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել են 20-ամյա երիտասարդին, ով իր 2 անչափահաս ընկերների հետ Ձորաղբյուրում դանակով հարվածել էր տաքսու վարորդի պարանոցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` երեկ` դեկտեմբերի 2-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ-հետախուզական տեղեկություններն իրացնելով` պարզել են, որ նոյեմբերի 20-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում շահադիտական դրդումներով սուր կտրող- ծակող առարկայի գործադրմամբ 60-ամյա Սուրեն Հակոբյանին պարանոցի մասում մարմնական վնասվածք է պատճառել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս քոլեջի հանրակացարանի թիվ 421 սենյակի բնակիչ, 20-ամյա Արման Հակոբյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Հակոբյանը հայտնաբերվել է: Հայտնաբերվել է նաև դանակ, որով, ըստ տեղեկությունների` Ա. Հակոբյանը վնասվածք է պատճառել Ս. Հակոբյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` պարզվել է նաև, թե ովքեր են եղել Ա. Հակոբյանի հետ: Նրանք են` Երևանում գործող կրթահամալիրնրից մեկում սովորղներ` 17-ամյա Սուրեն Մելքոնյանն ու 16-ամյա Աշոտ Բունիաթյանը: Վերջիններս Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարուչթյան Աբոյանի քննչական բաժնի քննիչի կողմից ստորագրությամբ ազատ են արձակվել: Ա. Հակոբյանը ձերբակալված է , նրա նկատմամբ հուրուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/21/70951/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «պարանոցի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և Կոտայքի քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Երևան քաղաքի Նոր Արեշ 29 փողոցի բնակիչ, 60-ամյա Սուրեն Հակոբյանն էր, ով ի վիճակի չէր եղել կատարվածի մասին տեղեկություններ տալ: Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել էին, որ Ս. Հակոբյանը իրեն պատկանող Mercedes մակնիշի 34 ZA 937 համարանիշի ավտոմեքենան օգտագործում է որպես տաքսի և նախորդ օրը ժամը 22:20-ի սահմաններում Երևանի Արցախի պողոտայից 3 երիտասարդներ խնդրել էին իրեն, որպեսզի 3000 դրամի դիմաց իրենց տեղափոխի Ձորաղբյուր գյուղի ամառանոցային հատված: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Կասկածյալ 20-ամյա Ա. Հակոբյան [img]/ups/images/0117913001449150534131209.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր