Թուրքիան թույլատրել է Ֆրանսիային օգտվել իր օդային տարածքից՝ ԻՊ-ի դեմ պայքարի համար. ԶԼՄ-ներ
Թուրքական իշխանությունները թույլ են տվել Ֆրանսիային օգտվել Թուրքիայի օդային տարածքից՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին:
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ թույլտվությունը տրվել է ԻՊ-ի դեմ պայքարում կոալիցիոն ուժերի համար գործող ընդհանուր սկզբունքների շրջանակներում:
Ֆրանսիան միջազգային կոալիցիայի 65 երկրներից մեկն է, որը մասնակցում է ԻՊ-ի դեմ Սիրիայում և Իրաքում ծավալված ռազմական գործողություններին: