Cy-24-ի անձնակազմին որոնող ՌԴ ուղղաթիռը Թուրքիայի տարածքից է խոցվել՝ ամերիկյան հրթիռով. ռուսական ԶԼՄ-ներ. տեսանյութ
Ռուսական Mи-8АМТШ ուղղաթիռը Սիրիայում նոյեմբերի 24-ին Cy-24 ռմբակոծիչի անձնակազմին որոնելու օպերացիայի ժամանակ խոցվել է ահաբեկիչների կողմից Թուրքիայի կողմից ստացած ամերիկյան BGM-71 TOW տիպի հակատանկային համակարգից արձակված հրթիռի միջոցով: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Տեսանյութը տեղադրվել է YouTube-ում:
lenta.ru-ին իրազեկ աղբյուրը հայտնել է, որ նշված տիպի, ինչպես նաև արևմտյան արտադրության համակարգերն ու զենքը Սիրիայի հյուսիսում կռվող ահաբեկիչներին են հասցնում Թուրքիայի տարածքով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ահաբեկիչները ներկա պահին իրենց ձեռքի տակ ունեն մի քանի հարյուր միավոր BGM-71 TOW տիպի հակատանկային համալիրներ:
Համակարգը մշակվել է ԱՄՆ-ում, 1960-70-ական թվականներին և մինչ օրս կիրառվում ԱՄՆ-ի զինված ուժերում: Այն նաև արտահանվում է: