211652_close_icon
views-count33107 դիտում article-date 13:45 03-12-2015

Լարված իրավիճակ Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում. 100-ից ավելի տարեց բնակիչներ, վտանգելով իրենց կյանքը, ի նշան բողոքի՝ պառկել են գնացքի գծերի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում: Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 100-ից ավելի տարեց բնակիչներ փակել են գյուղով անցնող երկաթգծի ճանապարհը: Ոմանք էլ՝ որպես բողոքի նշան, վտանգելով իրենց կյանքը, պառկել են երկաթծերի վրա՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ գնացքը կարող է անցնել իրենց վրայով: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասացին, որ պահանջում են, որպեսզի իրենց գյուղը ևս գազաֆիկացնեն: «Տարիներ շարունակ պահանջում ու պայքարում ենք, որ մեր գյուղն էլ գազաֆիկացնեն, բայց մեր պահանջին, խնդրանքին, հորդորին լսող չկա: Էլ տեղ չմնաց, որ չդիմենք: Մենք էլ ճարահատյալ դիմել ենք այս ծայրահեղ քայլին ու մինչև այս պահը դեռ ոչ ոք ոչ մի արձագանք չի տվել»,-ասում էին նրանք: Մեծամորցիները հայտարարեցին, որ այնքան են մնալու պառկած գծերի վրա, քանի դեռ հստակ խոստումներ իրենց չեն տվել: [color=#CC0000]Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խնդրի մասին տեղյակ է հանրապետության նախագահը, ում կարգադրությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Հայռուսգազարդ»-ի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի առաջիկա ամիսներին գյուղը, ինչպես նաև 2 գյուղ գազաֆիկացվի: Գյուղացիները, սակայն, չեն հավատում ոչ գյուղապետին, ոչ էլ մարզպետին: Նրանց հույսը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է և վարչապետ Հովիկ Աբրահամյանը: [/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր