1830 դիտում
09:26 03-12-2015
Հայաստանը վերջին տասնամյակում դարձել է ռուսական պրոպագանդայի զոհը. «168 ժամ»
Ներկայացնում ենք հատված՝ «168 ժամ» թերթի՝ Վրաստանի պետական համալսարանի պրոֆեսոր, Էքստրեմալ լրագրության մոսկովյան կենտրոնի հիմնադիր ղեկավար, վերլուծաբան Օլեգ-Սանդրո Պանֆիլովի հետ հարցազրույցից.
[b]Իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակում, և Ռուսաստանի հակամարտություններն Արևմուտքի հետ բոլոր գոտիներում անդրադառնում են նաև Հայաստանի վրա: Ինչպե՞ս կարելի է խուսափել, ըստ Ձեզ՝ այս իրավիճակից:
[/b]
Ես կասեի, որ պետք չէ ասել՝ ռազմավարական գործընկեր, քանի որ Հայաստանը չի կարող Ռուսաստանի ռազմավարական գործընկերը լինել ՌԴ ներկայիս քաղաքականության դեպքում: Հայաստանը վերջին տասնամյակում դարձել է ռուսական պրոպագանդայի զոհը, և, ցավոք սրտի, ինքն իրեն միացրել է Ռուսաստանի տնտեսական գոտուն: Սակայն Հայաստանում տեսնում եմ, որ ավելի ու ավելի են շատանում քաղաքական ուժերը, որոնք Հայաստանի խնդիրը համարում են Ռուսաստանի հետ հարաբերությունները, ուստի խոսում են ինքնուրույն քաղաքականության անհրաժեշտության մասին: Ինձ թվում է, որ Հայաստանը ներկայումս պետք է սկսի մտածել առաջին հերթին՝ տարածաշրջանային քաղաքականության և Կովկասյան քաղաքականությունում սեփական դերակատարման մասին: Պատերազմները, վերջիվերջո, ավարտվում են, առավել ևս՝ այն պատերազմները, որոնք բռնկվել են արտաքին հրահրմամբ: Ուստի վաղ թե ուշ Հայաստանն ընդհանուր լեզու կգտնի և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, և կդառնա արժանի երկիր ժամանակակից աշխարհում, բայց դրա համար Ռուսաստանի հետ նման հարաբերությունները պետք է դադարեցնել:
[b]Ուկրաինան փորձեց դա անել, այդ հարցում Արևմուտքը, ըստ ուկրաինացի փորձագետների, այնքան էլ արագ չարձագանքեց և աջակցություն ցուցաբերեց: Ըստ Ձեզ` Հայաստանն ինչպե՞ս կարող է Ձեր նշած ծրագիրն իրականացնել:
[/b]
Իմ համոզմամբ՝ դրա համար Հայաստանին անհրաժեշտ է պարզապես քայլ առաջ անել: Ցավոք սրտի, հայաստանյան պրոպագանդան ևս մեղավոր է, որ հակամարտությունը չի կարգավորվում: Անհրաժեշտ է փնտրել զիջումներ, քայլեր իրականացնել, ինչ-ինչ բաներից հրաժարվել, ինչ-ինչ հին սկզբունքներից: Հայաստանը երբեք ինքնուրույն արբանյակ չի դառնա, Հայաստանը մշտապես ապրելու է Վրաստանի և Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև, ուստի հնարավոր չէ անկլավի կարգավիճակում ապրել այստեղ՝ մեկուսացած աշխարհից, և ընկերություն անել Ռուսաստանի հետ, որն ունի միայն աշխարհաքաղաքական շահեր, և հատկապես ժամանակակից Ռուսաստանի հետ, որտեղ զարգանում է ֆաշիզմը, չեմ կարծում, որ դա լավ հեռանկար է Հայաստանի համար:
[b]Հրաժարվել Ղարաբաղից, դա՞ նկատի ունեք:
[/b]
Ես չեմ կարծում, որ դրա համար կտրուկ պայմաններ են անհրաժեշտ, ինչպես նշեցիք Ղարաբաղից հրաժարվելը: Ղարաբաղյան հակամարտությունում պարզապես կոմպրոմիսային տարբերակ պետք է գտնել ու հնարավոր է գտնել: Գլխավորը քայլ առաջ կատարելն է: Կարծում եմ` Հայաստանում շատ լավ են հասկանում, որ քայլ առաջ կատարել թույլ չի տալիս Կրեմլը: Երբ Ռուսաստանը դադարի մասնակցել բանակցություններին, կամ կողմերը հրաժարվեն ռուսական միջնորդությունից, հեռանկարներ այս հակամարտությունն ունի, և անհրաժեշտ է ամեն դեպքում հիշել, որ կա ընդհանուր մշակույթ, պատմություն, երաժշտություն, խոհանոց, որը միավորում է կովկասյան ժողովուրդներին:
Նմանատիպ նյութեր
2378 դիտում
14:32 06-12-2016
ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցել են NIMD-ի կազմակերպած պրոպագանդայի դեմ պայքարի վերաբերյալ թրեյնինգին
2609 դիտում
18:02 25-09-2015
Հրապարակվել է վերջին տասնամյակում ամենաշատ գումար վաստակած մարզիկների ցանկը. առաջատարը Թայգեր Վուդսն է
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»