1075 դիտում
18:36 02-12-2015
Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Գվադալախարայի գրքի միջազգային ցուցահանդեսին
ՀՀ մշակույթի նախարարության և Մեքսիկայում ՀՀ դեսպանության համագործակցությամբ` ս. թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 6-ը, Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Գվադալախարայի գրքի միջազգային ցուցահանդեսին:
Հայկական տաղավարում ներկայացված է շուրջ 180 անուն (ավելի քան 2000 կտոր) գիրք, հրատարակված` Հայաստանում և իսպանախոս հայկական համայնքներում՝ Արգենտինայում, Ուրուգվայում, Իսպանիայում, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համայնքներում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` հայկական տաղավարը մեքսիկացի ընթերցողներին, հանրային և համալսարանական գրադարաններին ներկայացրել է ցեղասպանության թեմայով բազմաթիվ աշխատություններ, այդ թվում՝ Մեքսիկայում գործող «ԱԲԳ» hրատակչության կողմից լույս ընծայված Մարտիրոս Չիտչյանի «Մահվան եզրին» հուշերը (իսպաներեն լեզվով) և Մեքսիկայի հեղինակավոր վերլուծական կենտրոնի` CIDE-ի կողմից հրապարակված «Հայաստան՝ մի պատմություն» ժողովածուն:
Գվադալախարայի գրքի միջազգային փառատոնը, որն անցկացվում է 1987 թվականից, համարվում է Լատինական Ամերիկայի խոշորագույն և աշխարհի մեծությամբ երկրորդ գրքի ցուցահանդեսը: Կազմակերպիչների գնաhատմամբ՝ փառատոնի այցելուների թիվն այս տարի կգերազանցի 800.000-ը, իսկ մասնակից երկրների թիվն արդեն գերազանցել է 60-ը:
Նմանատիպ նյութեր
1776 դիտում
16:12 01-12-2015
Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Գվադալախարայի Գրքի Միջազգային Փառատոնին
1168 դիտում
14:30 10-10-2014
Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 66-րդ ցուցահանդեսին
1416 դիտում
10:51 11-10-2015
Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին
Այս բաժնից
1039 դիտում
20:45 17-01-2025
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Հասանովին 80-ամյակի կապակցությամբ հուշամեդալով է պարգևատրել
652 դիտում
20:21 17-01-2025
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
520 դիտում
20:08 17-01-2025
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար