Առաքել Մովսիսյանը պատգամավորին «ոչ վայել» պահվածք է դրսեւորել. Aravot.am
ԱԺ էթիկայի հանձնաժողովը քիչ առաջ որոշում կայացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի «գործով»:
Առաքել Մովսիսյանը, հիշեցնենք, սպառնացել էր «գլխատել եւ բռնաբարել» նրանց, ովքեր կհամարձակվեն թթու խոսք ասել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրանի Օհանյանի եւ նրա ընտանիքի հասցեին:
ԱԺ էթիկայի հանձնաժողովը միաձայն որոշեց, որ նման հայտարարությամբ ՀՀԿ խմբակցության պատգամավորը խախտել է ԱԺ կանոնակարգ-օրենքը եւ դրսեւորել է պատգամավորին ոչ վայել պահվածք:
Այդ մասին, Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
Մանրամասներն`[url=http://www.aravot.am/2015/12/01/634397/] այստեղ[/url]
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի