211652_close_icon
views-count1933 դիտում article-date 14:25 30-11-2015

Հայաստանի սամբիստները որպես բողոքի նշան չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը չի մասնակցի Սամբոյի Եվրոպայի դեռահասների բաց առաջնությանը: Այս մասին ՖԻԱՍ, Եվրոպական Սամբոյի ֆեդերացիայի, համառուսաստանյան սամբոյի և սամբոյի ազգային ֆեդերացիաներին նամակով հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Նամակում նշված է. «Հարգելի պարոնայք նախագահներ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան՝ համաձայն ս. թ. նոյեմբերի 28-ի ՀՍՖ Գործկոմի որոշման, չի մասնակցելու Սամբոյի Եվրոպայի դեռահասների բաց առաջնությանը՝ որպես բողոքի և համերաշխության դրսևորում դեպի Համառուսաստանյան Սամբոյի Ֆեդերացիան թուրքական զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ»: Նշենք, որ մրցաշարը կայանալու է Ստամբուլում՝ դեկտեմբերի 4-7-ը:

Նմանատիպ նյութեր