211652_close_icon

ԱՄՆ-ում նոյեմբերի 29-ից կդադարեցվեն քաղաքացիների գաղտնալսումները

views-count1068 դիտում article-date 12:36 28-11-2015
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը նոյեմբերի 29-ից կդադարեցնի իր քաղաքացիների հեռախոսային գաղտնալսումները և տվյալների հավաքագրումը: Այդ մասին հայտնել է Սպիտակ Տան՝ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, հաղորդում է rosbalt.ry-ն: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ժամանակով ժամը 23:59-ից ազգային անվտանգությունը կդադարեցնի իր ծրագիրը: Վերջին 5 տարիներին հավաքագրված տվյալները պահպանվելու են մինչև 2016 թվականի փետրվարի 29-ը, ինչից հետո կոչնչացվեն:

Նմանատիպ նյութեր