211652_close_icon
views-count21929 դիտում article-date 17:07 27-11-2015

Վարդուհի Վարդերեսյանի մարմինը Սունդուկյանի թատրոնից ոտքով տեղափոխվեց Կոմիտասի անվան հայոց մեծերի Պանթեոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, վերջին հրաժեշտը տվեցին հայ թատրոնի եւ կինոյի մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանին: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը , Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մի շարք այլ քաղաքական գործիչներ, դերասաններ և քաղաքացիներ: Վարդուհի Վարդերեսյանի մարմինը մայր թատրոնից դուրս բերեցին երկրպագուների եւ կոլեգաների ծափողջյունների ներքո, և հնչեց Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման երաժշտությունը։ Թաղման թափորը դերասանուհուն ոտքով տեղափոխեց Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ հողին հանձնեցին նրան: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 190+
190+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր