Ֆրանսիան ու Ռուսաստանը կփոխանակվեն հետախուզական տվյալներով
Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ֆրանսուա Օլանդի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում հետախուզական տվյալների փոխանակման շուրջ:
Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահը, տեղեկացնում է BBC-ն: Օլանդը նաև հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է ընդլայնել Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարող ապստամբներին ցուցաբերվող աջակցությունը:
Անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ նա ընդգծել է, որ վերջինս տեղ չունի Սիրիայի ապագայում:
Իր հերթին Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել ապստամբներին, սակայն սիրիական բանակը և Բաշար Ասադը մնում են Ռուսաստանի համար ահաբեկչության դեմ պայքարի հիմնական դաշնակիցներ: