1044 դիտում
16:15 26-11-2015
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության շարքերը համալրեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շուրջ 60 երիտասարդներ
Նոյեմբերի 25-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությանը նոր անդամագրված շուրջ 60 երիտասարդների կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ ԵԿ ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Միջոցառումը մեկնարկեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքով, որի ընթացքում Երևանի քաղաքապետը շնորհավորեց նորանդամ երիտասարդներին` կարևորելով երիտասարդության դերը կուսակցության գործունեությունում և առհասարակ հասարակության մեջ` որպես երկրի հենասյուներ և ավագ սերնդի գործը շարունակողներ:
Հաջորդիվ նոր անդամագրված երիտասարդներին իր շնորհավորանքի խոսքն ուղղեց ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը:
<<Հայաստանի հանրապետական կուսակցությունը մշտապես մասնակից է երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացներին, որոնցում կարող է ներդնել իր համեստ լուման: Մեր երիտասարդները մշտապես առավել պատասխանատվությամբ են վերաբերվում կուսակցության կողմից իրենց տրված վստահությանն ու կրում են այն մեծ պատվով: Ուստի խնդրում եմ ձեզ պահպանել ՀՀԿ ԵԿ կարևորագույն 2 սկզբունքները, այն է` նվիրվածություն և ազնվություն>>,- նշեց ՀՀԿ ԵԿ ղեկավարը
ՀՀԿ ԵԿ ղեկավարի խոսքին հաջորդեց նորանդամ կուսակցականներին անդամատոմսերի հանձնումը, որից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձ կատարեց սահմանադրական բարեփոխումների նախագծին, մեկնաբանություններին ու պարզաբանումներին և այնուհետև պատասխանեց թեմայի շուրջ երիտասարդների հարցերին:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
[/b]
Նմանատիպ նյութեր
3113 դիտում
15:42 02-06-2017
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության շարքերը համալրել են ևս 100 երիտասարդներ
2371 դիտում
15:36 11-09-2015
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն այցելել է վարչական շրջանի 2015 թվականի ծրագրով նորոգվող բակեր
Այս բաժնից
1360 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
958 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար