Թուրքիայի ղեկավարությունը երկիրը նպատակաուղղված իսլամացման է տանում. Վ. Պուտին
Թուրքիայի գործող ղեկավարությունը իսլամացմանը նպատակաուղղված աջակցություն է ցուցաբերում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է Tass գործակալությունը:
«Խնդիրն այդ ողբերգության մեջ չէ, որին մենք բախվեցինք: Խնդիրն առավել խորն է և վստահեցնում եմ ձեզ, որ ոչ միայն մենք ենք նկատում, որ Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը վերջին տարիներին երկիրն իսլամացնելու լուրջ ու նպատակաուղղված ներքին քաղաքականություն է վարում»,-ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ իսլամը համաշխարհային մեծ կրոն է, որը գործում է նաև ՌԴ-ում, սակայն խոսքը առավել ծայրահեղական ուղղվածության մասին է, ինչը ինքնին ստեղծում է բավականին տհաճ միջավայր ու մթնոլորտ, որն առաջին հայացքից նկատելի չէ:
Պուտինը խորհուրդ տվեց ՌԴ քաղաքացիներին խուսափել Թուրքիա մեյնելուց՝ նշելով, որ նրանք ևս կարող են բռնության ենթարկվել, ինչպես տեղի ունեցավ Cy-24 ինքնաթիռի դեպքում: