1585 դիտում
10:03 25-11-2015
Անմեղսունակ պատրանքների մեջ ենք. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք.
«Վերջ, հեսա ռուսը թուրքի հերն անիծելու է, մեզ էլ մեր Մասիս սարը կվերադարձնի»՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից ոգևորված բացականչում է իմ հայրենակիցների մի մասը: Եթե ինձ հարցնեին, թե մեր հասարակական մտածողության ո՞ր դրսևորումն է պետության համար ամենավտանգավորը, ապա առանց վարանելու կպատասխանեի՝ հենց սա՛ է: Խնդիրը որպես պետություն և որպես անհատ քեզնից դուրս տեսնելու և դրսից փրկիչներ սպասելու հետ մեկտեղ մենք նաև ինչ-որ անիմաստ, կասեի նույնիսկ՝ անմեղսունակ պատրանքների մեջ ենք, թե կան ինչ-որ «լավ» ազգեր կամ պետություններ, որոնք «հայանպաստ» քաղաքականություն են վարում (կամ պիտի վարեն), և կան «վատտերը», որոնց ուշքն ու միտքը մեզ վնասել է:
Իրականում համաշխարհային քաղաքականության մեջ չկա «լավը» և «վատը», չկա հավատարմություն և դավաճանություն, չկա «նվիրվելն» ու «ծախելը»: Պետությունների գործողությունները նման «բարոյական» գնահատականներից դուրս են: Նրանք գործում են իրենց շահերից ելնելով, իսկ մնացած հանգամանքները, այդ թվում՝ այլ ազգերին ու պետություններին, հնարավորության դեպքում օգտագործում են՝ իրենց շահերն առաջ տանելու համար: Եթե մենք ուզում ենք մեկի կողմից «օգտագործված» լինենք և հույս ունենք, որ որպես «շնորհակալություն» այդ մեկը մեզ «լավություն» կանի, ապա, մեղմ ասած, միամիտ ենք: Առավել ևս՝ չպիտի խնդիր ունենանք որևէ մի պետությանը բացատրելու իր շահերը՝ պատկերացնենք, այդ պետությունների ղեկավարները դրանք շատ լավ գիտեն առանց մեզ»:
Նմանատիպ նյութեր
2484 դիտում
10:50 11-06-2019
Չընկնել «հպարտ քաղաքացու» վերաբերյալ պատրանքների մեջ․ «Առավոտ»
1575 դիտում
20:53 05-06-2015
Օպտիկական պատրանքների գաղտնիքը. ֆոտոշարք
Այս բաժնից
3223 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»