Հայաստան կժամանի Սերբիայի պաշտպանության նախարարը
Նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը:
Վաղը` նոյեմբերի 25-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը: