Հայաստան կժամանի Լիտվայի պաշտպանության նախարարը
Ս.թ. ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը:
Ապրիլի 23-ին, ժամը 09.30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ԼՀ ԱՊՆ պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը:
ՀՀ պաշտպանության նախարարի և ԼՀ ազգային պաշտպանության նախարարի առանձնազրույցի և պատվիրակությունների կազմով հանդիպման ավարտին տեղի կունենա մամուլի ասուլիս:
Նույն օրը` ժամը 12.00-ին, ԼՀ ԱՊՆ պատվիրակության անդամները կացելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: