26856 դիտում
12:50 24-11-2015
Ներքին Պտղնիի գյուղապետն իր տան դիմաց ստեղծում է մինի աղբանոց, որտեղ տիրում է գարշահոտություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոտայքի մարզի Ներքի Պտղնիի գյուղապետ Առաքել Վիրաբյանի տան հարևանությամբ արդեն տևական ժամանակ է՝ ստեղծվել է մինի աղբանոց: Գյուղապետի հենց քթի տակ տիրում է հակասանիտարական վիճակ, գարշահոտութունն էլ խեղդում է մարդկանց:
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի կարգադրությամբ մարզպետարանի կոմունալ և սանմաքրման վարչության աշխատակիցները մարզում աղբահանությունը պահում են իրենց վերահսկողության տակ, ինչի շնորհիվ էլ մարզի քաղաքներում և գյուղերում աղբահանությունը կատարվում է ժամանակին, սակայն կան գյուղապետեր, ովքեր չեն բարեհաճում անգամ իրենց «քթի տակ» մաքրել, մինչդեռ կարող են նույն այդ աղբակույտերի մոտ կայանել իրենց ծառայողական և ընտանիքին սպասարկող «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաները:
Մի քանի գյուղացիներն էլ ասում էին. «Մաքրությունը ևս մարդու բնավորության հայելին է»: Իսկ այս դեպքում չգիտես ինչ ասես՝ գյուղապետը, ով ամեն օր անցնում է այդ ճանապարհով, մի՞թե չի տեսնում աղբի բուրգը, թե՞ գերադասում է նմանվել հայտնի ֆիլմի հերոսին՝ կույր Պանիկովսկուն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)