211652_close_icon
views-count19036 դիտում article-date 11:15 24-11-2015

Սիլիկյան թաղամասում մեծ շուքով նշվել է Սևիլ տատի և Գրիգոր պապի «ոսկե» հարսանիքը. SHAMSHYAN.com-ի տեսախցիկը ֆիքսել է նրանց «ոսկե» համբույրը և ոչ միայն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սիլիկյան թաղամասում մեծ շուքով նշվեց 75-ամյա Գրիգոր Գրիգորյանի եւ 67-ամյա Սեւիլ Աբրահամյանի «ոսկե» հարսանիքը եւ նրանց պատվին զավակները ոսկե ցլիկ մորթեցին: 50 տարի է, ինչ ամուսինները միասին են ապրում եւ օր-օրի ավելի ու ավելի սիրում եւ կապվում են միմյանց: 75-ամյա Գրիգոր Գրիգորյանը եւ 67-ամյա Սեւիլ Աբրահամյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ իրենց ծանոթացրել է Գրիգոր պապի հորեղբոր աղջիկը: Իրար տեսել են, առաջին հայացքից սիրահարվել եւ որոշել ընտանիք կազմել: Երջանիկ ամուսիններն ունեն 3 զավակ, 9 թոռ եւ 4 ծոռ: Ինչպես նրանք բարեմաղթեցին՝ տարոսը բոլորին… Իսկ նրանց մաղթում ենք առողջություն եւ որ նույն եռանդով եւ ոգեւորությամբ իրենց «ադամանդե» հարսանիքը տոնեն: Նշենք, որ նրանց «ոսկե» հարսանիքը նշվեց անվանդական բոլոր ծեսերով: Ներկայացնում ենք ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր