2548 դիտում
18:56 17-02-2014
Օդափոխության անցքով տանիքից մտել էին «Երևան Սիթի» սուպերմարկետ և գողություն կատարել
Փետրվարի 17-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետի 2-րդ հարկի տաղավարներից գողություն է կատարվել, այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Պարզվել է, որ փետրվարի 16-ի ժամը 20.00-ից մինչև փետրվարի 17-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում օդափոխության համար նախատեսված անցքով տանիքից մտնելով` տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են պաշտպանիչ շերտերը, մտել սուպերմարկետի 2-րդ հարկ և տաղավարներից գողացել գումար, պայուսակներ, կոշիկներ, հագուստ, «Նոութբուք»:
Վնասի չափը պարզվում է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ նյութեր
4014 դիտում
10:22 05-09-2014
«Երևան Սիթի»-ի 12 սուպերմարկետ մինչև հաջորդ տարվա սկիզբը կանցնի «Քարֆուրին». «ՀԺ»
Այս բաժնից
727 դիտում
18:22 03-02-2025
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը