211652_close_icon

ՀԵԱԽ-ի մասնակցությամբ ամփոփվեցին Արևելյան գործընկերության երկրների նախորդ եռամյակի իրագործված ծրագրերն

views-count1111 դիտում article-date 14:58 23-11-2015
Օրերս Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության երիտասարդության տարածաշրջանային միության (EPYRU) նախաձեռնությամբ կազմակերպված EPYRU ծրագրերի եզրափակիչ համաժողովը, որը նպատակ ուներ ամփոփել և գնահատել վերջին 3 տարիների ընթացքում իրակացված ծրագրերի և կատարված աշխատանքների արդյունքները: Համաժողովին ներկայացել էին Արևելյան գործընկերության բոլոր անդամ երկրները` յուրաքանչյուր երկրից մեկական ներկայացուցչով երիտասարդական կառույցներից և մեկական ներկայացուցչով երիտասարդության հարցերով զբաղվող նախարարություններից, ինչպես նաև մեկ ներկայացուցիչ Եվրոպական երիտասարդական համաժողովից: Համաժողովին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը(ՀԵԱԽ) ներկայացնում էր Աննա Մկրտչյանը: Ծրագրի ընթացքում ներկայացվեցին EPYRU կողմից կատարված վերլուծական հետազոտությունների արդյունքները: Քննարկումներ եղան Արևելյան գործընկերության երկրներում երիտասարդական քաղաքականության իրավիճակի և ազգային երիտասարդական քաղաքականությունների վրա EPYRU ունեցած ազդեցության հարցերի շուրջ: Համաժողովի ավարտին բոլոր մասնակից երկրների երիտասարդության հարցերով զբաղվող նախարարությունների ներկայացուցիչների կողմից ստորագրվեց համաձայնագիր երիտասարդական քաղաքականության հետագա զարգացման վերաբերյալ: [b]Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ [/b]

Նմանատիպ նյութեր