Նավթի համաշխարհային գները կրկին անկում են ապրում
Միջազգային առևտրի բորսաներում կրկին նավթի գնի անկում է գրանցվել:
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Լոնդոնի ICE FUTURES բորսայում այսօր առավոտյան Brent էտալոն նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,59 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 44,18 ԱՄՆ դոլար:
Ինչ վերաբերում է WTI տեխասյան թեթև նավթին, ապա նրա հունվարյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 1,84 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 41,13 ԱՄՆ դոլար: