211652_close_icon
views-count2705 դիտում article-date 15:01 22-11-2015

Եվրոպայի շախմատի թիմային առաջնություն. Հայաստան-Վրաստան. ուղիղ միացում

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Վրաստանի հավաքականն է: Մեր տղաները 11 միավորով կիսում են 3-7-րդ հորիզոնականները և վրացիներին հաղթելու դեպքում կարող են մրցանակային տեղ գրավել: Ռուսաստանի հավաքականը 14 միավորով գրեթե ապահովել է 1-ին տեղը: Վերջին տուրում նրանց մրցակիցը 2-րդ տեղում ընթացող Հունգարիան է: Միայն հաղթանակի դեպքում հունգարացիները միավորներով կհավասարվեն ռուսներին, սակայն ավելի հավանական է, որ այս մրցամարտը արագորեն ոչ-ոքի կավարտվի, ինչը երկու թիմերին էլ ձեռնտու տարբերակ է: Կանանց հավաքականը կմրցի Իսպանիայի հետ: Նշենք, որ վերջին տուրը ավելի շուտ է սկսվում, քանի որ նրա ավարտից հետո պետք է տեղի ունենա նաև մրցաշարի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Հայ շախմատիստների մասնակցությամբ պարտիաներին կարող եք հետևել այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր