211652_close_icon
views-count93854 դիտում article-date 21:07 21-11-2015

Մինչ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Երևանի նախկին փոխոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը գրին քարտ է շահել և արտագաղթել ԱՄՆ, նա ազատ շրջում է Երևանում. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 21-ին, մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանը արտագաղթել է Հայաստանից: Նշվում էր, որ Ա. Մեհրաբյանը գրին քարտ է շահել և օրերս մեկնել ԱՄՆ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում ֆոտոլրագրողը բացառիկ հարցազրույց է ունեցել «ԱՄՆ արտագաղթած» Ա. Մեհրաբյանի հետ: Վերջինս անակնկալի եկավ հարցից և հայտնեց. «Եթե Գրին քարտ եմ շահել և գտնվում եմ Միացյալ Նահանգներում, ապա որտե՞ղ եք այս պահին դուք ինձ տեսնում: Ես ոստիկանության համակարգում աշխատել եմ ժողովրդի համար, այս երկիրը նաև իմ երկիրն է, իմ հողն ու ջուրն է և երբևէ մտքովս չի անցել լքել Հայաստանը»: Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր