Իրանը առաջիկա կես տարում նավթարդյունահանման ծավալները հասցնելու է օրական մինչև 1 մլն բարելի
Իրանի իշխանությունները պատրաստվում են մինչև առաջիկա 6 ամիսները երկրում նավթի արդյունահանման ծավալները հասցնել օրական 1 մլն բարելի, հաղորդում է Ria Novosti-ն:
Իրանի նավթի փոխնախարարի խոսքով՝ որոշումը չի ազդելու օրական 3 մլն բարելի՝ ՕՊԵԿ-ի քվոտայի վրա:
Նշենք, որ Միջազգային էներգետիկական գոևծակալությունը ավելի վաղ մտահոգություն էր հայտնել, որ եթե Իրանը վերադառնա նավթային շուկա, ապա Եվրոպայի նավթային շուկայում կսկսվի այնպիսի մրցունակություն, որ մինչ օրս չի եղել: