211652_close_icon

Երևանի ՃՈ աշխատակիցները «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաները տեղափոխեցին տուգանային հրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count13138 դիտում article-date 19:21 30-10-2014
Վերջին օրերին Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել մեծ թվով «գոլդ» համարանիշներով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տրանսպորտային միջոցների վարորդները չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները: Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր, որից հետո տրանսպորտային միջոցները դուրս են բերվել հատուկ պահպանվող տարածքից: Ճանապարհային ոստիկանությունը շարունակելու է օրինախախտ վարորդներին հայտնաբերելու, իսկ անհրաժեշտության դեպքում` վարչական պատասխանատվության ենթարկելու գործողությունները, անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր