23553 դիտում
22:36 18-11-2015
Արագածոտնի մարզում 23-ամյա վարորդը Lincoln-ով բախվել է կայանված ոստիկանական մեքենային. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` նոյեմբերի 18-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում` նոյեմբերի 17-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 02:20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Շևչենկոյի փողոցի բնակիչ, 23-ամյա Վլադիմիր Բադիրյանի վարած Lincoln մակնիշի 34 AՏ 224 համարանիշի և Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչ, 27-ամյա Հայկազ Սարոյանի վարած Toyota մակնիշի 768 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lincoln-ի ուղևոր Սուրեն Քամալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:
ֆոտոլրագրողի տեղեկություններով` վթարի մեղավորը եղել է Վ. Բադիրյանը, ով Lincoln-ով բախվել է կայանված վիճակում գնտվող Toyota-ին:
Toyota-ն հաշվառված է ՀՀ ոստիկանության հաշվեկշռում, իսկ վարորդ Հ. Սարոյանը աշխատում է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
1933 դիտում
15:19 01-11-2015
Կիևում հարբած վարորդը իր մեքենայով բախվել է ոստիկանական մեքենային. կա 6 վիրավոր
Այս բաժնից
9699 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին