211652_close_icon
views-count1777 դիտում article-date 15:19 01-11-2015

Կիևում հարբած վարորդը իր մեքենայով բախվել է ոստիկանական մեքենային. կա 6 վիրավոր

Կիևի կենտրոնում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 6 վիրավոր: Կիևի Պոբեդա պողոտայում դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները ծառայողական մեքենան կայանել են միմյանց բախված ավտոմեքենաների հարևանությամբ: Այդ պահին մեծ արագությամբ ընթացող մեկ այլ մեքենա բախվել է ոստիկանական մեքենային: Պարզվել է, որ վարորդը, ով կոմունալ ծառայության աշխատակից է` եղել է ոչ սթափ վիճակում: Վերջինս երկու ոստիկանների հետ հոսպիտալացվել է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր