1572 դիտում
20:32 18-11-2015
Ստորագրվել է Հայաստանի և Լատվիայի մշակույթի նախարարությունների միջև առաջիկա տարիների համագործակցության ծրագիր
Նոյեմբերի 18-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Լատվիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2015-2018 թթ. համագործակցության մասին» ծրագիրը:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն:
Ողջունելով ներկաներին, նախարար Հ. Պողոսյանը շնորհավորել է դեսպանին Լատվիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, երկրին մաղթելով խաղաղություն: Իր խոսքում նախարարը նշել է, որ ծրագրի ստորագրումը կարևոր իրադարձություն է մշակութային համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման գործում:
Անդրադարնալով գրական-թարգմանական ոլորտում ձևավորված համագործակցությանը, նախարարն այն լուրջ ձեռքբերում է համարել: Հասմիկ Պողոսյանը գոհունակությամբ է նշել նաև 2015 թվականին լատիշ կինոգործիչների ներկայացվածությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, ինչպես ֆիլմով, այնպես էլ ռեժիսորի մասնակցությամբ: Ընդգծվել է նաև թատերական ոլորտում առկա փոխհամագործակցությունը:
Նշենք, որ ստորագրված գործնական ծրագիրը բաղկացած է 18 կետից: Ծրագրի համաձայն՝ կողմերը կաջակցեն միմյանց պետություններում մշակութային օրերի կազմակերպմանը, երկու երկրում կազմակերպվող միջազգային փառատոներին, մրցույթներին, ցուցահանդեսներին իրենց երկրների ներկայացուցիչների մասնակցությանը:
Կողմերը կնպաստեն նաև գրական, թարգմանական և գրահրատարակչական գործունեության բնագավառներում ուղիղ կապերի հաստատմանը, կխրախուսեն փոխադարձ մասնակցությունը գրականությանը ու գրահրատարակչությանը նվիրված միջազգային միջոցառումներին, այդ թվում` գրքի տոնավաճառներին:
Գրադարանների և թանգարանների ոլորտում կաջակցեն մասնագետների, ուսանողների և փորձագետների փոխայցելություններին, սեմինարների և կոնֆերանսների կազմակերպմանը, ինչպես նաև գրքերի և պարբերականների փոխանակումներին:
Նմանատիպ նյութեր
1038 դիտում
14:29 20-11-2014
Հայաստանի և Եթովպիայի մշակույթի նախարարությունների միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
Այս բաժնից
460 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
418 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
985 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան