211652_close_icon
views-count935 դիտում article-date 12:07 18-11-2015

Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզը խմբասենյակային նոր գույք ստացավ

Երևանի քաղաքապետարանի համար 154 մանկապարտեզին տրամադրվել է խմբասենյակային նոր գույք` աթոռներ, սեղաններ, տնակներ, զարգացնող խաղեր: Գույքը հավասարաչափ տեղ է գտել կրթօջախում գործող բոլոր 4 խմբերում: Մանկապարտեզի տնօրեն Արփինե Խաչատրյանը նշել է, որ նորոգ ու բարեկարգ մանկապարտեզին քաղաքապետարանի նվիրաբերած գույքը կարևոր է բազմատեսակ խաղերի կազմակերպման համար և ըստ տարիքային խմբերի՝ կնպաստի փոքրիկների ֆիզիկական և մտավոր ունակությունների կատարելագործմանն ու զարգացմանը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր