Դսեղի մանկապարտեզը նվերներ ստացավ Արաբկիրի 51 դպրոցի սաների կողմից
«Արաբկիր-Լոռի» բարեկամության շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում գյուղական համայնքներին և հատկապես կրթօջախներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոգածությամբ ըստ կարիքների նվերներ են պատրաստվել Դսեղի մանկապարտեզի համար` երաժշտական կենտրոն, պահարաններ և այլ:
Դսեղի նախակրթարանի համար նվերներ էին բերել նաև Արաբկիրի հ. 51 դպրոցի սաները, ովքեր մեծ հետաքրքրությամբ այցելեցին Հ. Թումանյանի տուն-թանգարան: Արաբկիրի հ. 130 դպրոցի սաներն էլ հանդիպում ունեցան Դսեղի դպրոցի աշակերտների հետ: