211652_close_icon
views-count2132 դիտում article-date 14:08 17-11-2015

Ի՞նչ է ասել 47-ամյա Զոհրաբի հարեւանը, որ նա սեռական բնույթի հայհոյանքներով շտապել է նրանից պարզաբանումներ ստանալ

47-ամյա Զոհրաբ Լևոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հիշելով համագյուղացի Գրիգոր Գրիգորյանի կողմից իր կնոջն արված <<ամուսինդ այդքան հերթ է տանում, գումար չունեք, որ դեռ հերթը չտարած, պարտքով փող եք ուզում>> հարցադրումը, այն համարելով միջամտություն իր ընտանեկան գործերին, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու ուղղակի դիտավորությամբ, հասարակական վայրում` փողոցում անտեսելով հարևանների` այդ թվում, կանանց և երեխաների ներկայությունը, խուլիգանական դրդումներով` շրջապատի նկատմամբ իր անձի գերակայությունն ընդգծելու, ինքնահաստատվելու ցանկությամբ, Գրիգոր Գրիգորյանից <<պատասխան պահանջելու>> նպատակով, գտնվելով ծանր աստիճանի հարբածության վիճակում, դեռևս իրենց բակից գոռգոռալով, սեռական բնույթի հայհոյանքներ տալով մոտեցել և առանց որևէ պարզաբանում կատարելու միանգամից վիճաբանության մեջ է մտել իրենց առանձնատան դիմաց աշխատող Գրիգոր Գրիգորյանի և նրա երկու որդիների հետ: Ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը` շուրջ երեսուն րոպե տևած վիճաբանության ընթացքում փորձել է քաշքշել Գրիգորյաններին, նրանց հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ, պատռել է Գարուշ Գրիգորյանի շապիկը, չի ենթարկվել իր հակահասարակական գործողությունները դադարեցնելուն ուղղված դեպքին ականատես անձանց պահանջներին, արհամարհել է վերջիններիս կողմից տրված ամոթանքները, ինչի արդյունքում խանգարվել է ինչպես Գրիգորյանների, այնպես էլ թաղամասի բնակիչների հանգիստն ու անդորրը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-1 հոդվածի հատկանիշերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր