Կին գործարարի գործերը թարսվել են, դատարանները նրան սնանկ են ճանաչում. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է գործարար Սիլվա Համբարձումյանի մասին.
«Կին գործարար Սիլվա Համբարձումյանի գործերը, կարելի է ասել, թարսվել են։ Ամիսներ առաջ դատարանը սնանկ ճանաչեց նրա բիզնեսներից մեկը՝ Երիցյաններից ձեռք բերած նորագույն տեխնոլոգիաներով հագեցած հացի գործարանը, որը նա վերանվանել էր «Կալաչ»։
Իսկ սեպտեմբերի 8-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սնանկ է ճանաչել Սյունիքում հանքարդյունաբերությամբ զբաղվող նրա՝ «ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ Ինվեստմենթս Քոուքեյժիա» ՍՊ ընկերությունը։
Նշենք, որ 2004-ից գործող այս ընկերությունում նա համասեփականատեր է ԱՄՆ քաղաքացիներ Թրեյսի Էլիս Ուեւերի և Գրիշա Գևորգյանի հետ»: