211652_close_icon
views-count2803 դիտում article-date 20:39 14-11-2015

Մենք ամեն օր դիմադարձում ենք հակառակորդի նորանոր ոտնձգություններին. Սեյրան Օհանյան

Այսօր Մուսա լեռան հերոսամարդի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ հակառակորդը, ցավոք, պատմությունից դասեր չի քաղել: «Ժամանակակից զենքերով զինված մարդասպան ոհմակներն այսօր էլ, ինչպես Հայաստանում ու Արցախում, այնպես էլ Մերձավոր Արևելքում փորձում են մոտենալ հայի ազատ ու արժանապատիվ կյանքի տիրույթներին, կրոնական ծայրահեղ ու ձևախեղված ըմբռնումների դրոշի ներքո փորձում վերաձևել աշխարհի քարտեզը և նոր պատերազմ սանձազերծելու իրենց ձգտումը քողարկում են պետական քաղաքականության մակարդակի բարձրացված հակահայկական քարոզչությամբ ու նավթադոլարներով սնվող դիվանագիտությամբ: Այժմ մենք ամեն օր դիմադարձում ենք հակառակորդի նորանոր ոտնձգություններին, բայց հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար, դժբախտաբար, կորցնում դիրքապահ զինվորների, ովքեր իրենց կյանքերի գնով մեզ խաղաղություն են պարգևում»,-հայտարարեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Հայկական հողում, նրա խոսքով, ամեն օր ծնվում են նոր հերոսներ, որոնց իրագործած հերոսություններով ժողովուրդը հպարտանում է և նորովի վերապրում ու վերաիմաստավորում մուսալեռցիների հավաքական սխրանքը: «Մուսա լեռան հերոսամարտն ապացուցեց, որ համաժողովրդական պայքարն ու ներքին ինքնակազմակերպվածությունն են հաղթանակի հասնելու ամենակարևոր գրավականները»,-հավելեց նախարարը:

Նմանատիպ նյութեր