Շվեյցարական «Բազելի» հարձակվողի ազնիվ արարքը. տեսանյութ
Շվեյցարիայի առաջնության «Բազել»-«Գրասհոպերս» հանդիպման վերջնամասում ուշագրավ պահ է արձանագրվել: Մրցավարը սխալմամբ հյուրերի դարպասին անկյունային է նշանակել:
Սակայն «Բազելի» հարձակվող Բրեալ Էմբոլոն մրցավարին հայտնել է, որ անկյունայինի նշանակումը սխալ է, քանի որ գնդակը իրեն դիպչելուց հետո է դուրս եկել:
Մրցավարը փոխել է որոշումը և շնորհակալություն հայտնել «Բազելի» հարձակվողին: Ուշագրավ է, որ այդ պահին «Բազելը» պարտվում էր 2:3 հաշվով: