3105 դիտում
17:14 12-11-2015
Ինչ պատժի արժանացան ամուսնանալ չցանկացող համագյուղացուն բռնի ուժով փախցրած ընկերները
Արման Չատինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վանաձոր քաղաքի Տերյան փողոցում, Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցին հարակից մայթում, նախնական համաձայնության գալով Կարո Ղազարյանի և Յուրիկ Խառատյանի հետ համագյուղացի Հրանուշ Վարդանյանին ամուսնության նպատակով առևանգելու հարցում, հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով Կարո Ղազարյանի հետ մոտեցել են Հրանուշ Վարդանյանին և բռնություն գործադրելով` ձեռքերից ու մարմնից քաշելու, հրելու միջոցով նրան իր կամքին հակառակ նստեցրել Toyota մակնիշի 22 RR 722 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ետևի նստատեղին, որտեղ Արման Չատինյանը Հրանուշ Վարդանյանի դիմադրությունը ճնշելու համար բռնել է վերջինիս ձեռքերը, ապա փակել բերանը, իսկ Յուրիկ Խառատյանը վարել ավտոմեքենան, սակայն ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանների կողմից հետպնդվել են և ավտոմեքենան կանգնեցվել է:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է տղաներին մեղավոր ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 4/չորս/ տարի ժամկետով:
Կիրառել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան 1/մեկ/ տարի ժամանակով` վարքի վերահսկողությունը դնելով այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բնակության վայրի ստորաբաժանման վրա:
Նմանատիպ նյութեր
3629 դիտում
19:40 04-08-2015
Լուսինեն ներել է իրեն ամուսնության նպատակով բռնի ուժով փախցրած երիտասարդներին եւ խնդրել մեղմ պատժել
Այս բաժնից
571 դիտում
12:36 15-11-2024
Հարցվածների 62%-ը գոհ է ոստիկանության աշխատանքից, ջանք ենք գործադրում, որ վստահությունը բարձրանա. ՆԳ նախարար
1168 դիտում
12:23 15-11-2024
911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով