211652_close_icon

ՌԴ-ից ձեռք բերած 200 միլիոնի զենքը Վրաստանով չեն կարողանում ՀՀ մտցնել. «ՀԺ»

views-count3785 դիտում article-date 08:45 12-11-2015
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ այս տարի Հայաստանին Ռուսաստանի Դաշնության տրամադրած 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկի շրջանակներում ձեռք բերած ռազմական ժամանակակից տեխնիկան ճանապարհ է ընկել և շուտով կհասնի Հայաստան: Սույն տեխնիկան, սակայն, Հայաստան կհասնի բավական բարդ ճանապարհով: Այն ՌԴ-ից հասցվելու է Ղազախստան, որտեղից էլ Իրան, Իրանի կողմից էլ կմտնի Հայաստան: Բանն այն է, որ ռուս-վրացական հակամարտությունից հետո Վրաստանի իշխանությունները թույլ չեն տալիս, որ իրենց տարածքով ռուսական զենք մտնի մեր երկիր: Արդյունքում, այդ ծանր տեխնիկան տեղ հասցնելու համար ընտրվել է շատ ավելի երկար ճանապարհ: Իշխանական շրջանակներում տեղեկություններ կան, որ Վրաստան կատարած իր վերջին այցի ընթացքում Սերժ Սարգսյանը շոշափել է նաեւ այս հարցը, որովհետեւ բացի այս 200 միլիոնի ռազմական տեխնիկայից, որը, ըստ մամուլի հրապարակումների, հիմնականում «Իսկանդեր» զենիթահրթիռային համակարգ է, ՀՀ-ն այլ տեխնիկա էլ է ձեռք բերել (Սմերչ), որը չի կարողանում կարճ ճանապարհով երկիր մտցնել»:

Նմանատիպ նյութեր