211652_close_icon
views-count11011 դիտում article-date 19:07 11-11-2015

Ինչ պատժի արժանացավ 36-ամյա Արթուրը, ով շուրջ 2 տարի պոռնկագրական տեսանյութեր տարածելով` այցելուներ էր հավաքել

Ինչպես տեղեկացրել էինք, 36-ամյա Արթուր Բախշինյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ շուրջ 2 տարի առաջ vk.com սոցիալական կայքում իր կողմից ստեղծված և օգտագործվող htt://vk.com/virtboy79 անհատական էջի «videos» բաժնում գովազդելու նպատակով տեղադրել է պոռնկագրական տեսանյութ, որն ազատ հասանելի է եղել համացանցի օգտատերերին: Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից SHAMSHYAN.com –ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը` վճռել է Արթուր Բախշինյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել տուգանքի 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Նմանատիպ նյութեր