32624 դիտում
21:28 10-11-2015
Սպանություն Արարատի մարզում. Մասիսի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին սպանությունը կատարած 35-ամյա տղամարդուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` նոյեմբերի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի կայարանի տնամերձ հատվածի հարակից դաշտում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի և պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Դավիթ Հովհաննիսյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիս կայարանի 6-րդ շենքի 4-րդ բնակարանի բնակիչ, 54-ամյա Վաչագան Սարգսյանն էր:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` մահը վրա է հասել բութ առարկայի գործադրմամբ գլխի հատվածում ստացած հարվածներից: Մինչ դատաբժիշկը դին կզզներ` ոստիկաններն ու քննիչները ձեռնարկելով օպերատիվ գործողություններ, պարզել են, որ Վ. Սարգսյանին հարվածել և սպանել է Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչ, 35-ամյա Ալիկ Գուրջիևը:
Ոստիկաններն ու քննիչները նրան հայտնաբերել են իր տանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջինս քննիչի մոտ տվել է ինքնախոստովանական ցուցմունք և հայտնել, որ երկաթե ձողով ինքը 2 անգամ հարվածել է Վ. Սարգսյանի գլխին, ինչից հետո, տեսնելով, որ նա մահացել է` դիմել է փախուստի:
Քննիչ Դ. Հովհաննիսյանի որոշմամբ Ա. Գուրջիևը ձերբակալվել է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+