6472 դիտում
15:53 09-11-2015
Մոսկվայում կրկին կանգնեցրել են Երևան անօրինական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը
ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական կադաստրային հաշվառումը և ճանապարհային պետավտոտեսչության վերահսկողության մայրաքաղաքային վարչությունը 2-րդ անգամ են ընթացիկ շաբաթում կանգնեցրել Մոսկվայից Երևան ուղևորվող «Բագտրանս» ընկերությանը պատկանող ավտոբուսը: Այդ մասին նշված է հաստատության կայքում տեղադրված [url=http://orgp.mos.ru/presscenter/news/detail/2285550.html]հաղորդագրության [/url]մեջ:
Պարզվել է, որ ընկերությունը գրանցված չէ ՌԴ տրանսպորտի նախարարության ավտոբուսային կանոնավոր միջազգային երթեւեկության հաշվեկշռում։
Ավտոբուսը պատրաստվում էր 50 ուղևորի տեղափոխել Հայաստան: Այս պահին այն կայանված է հատուկ տարածքում, իսկ «Բագտրանս» ընկերությանը սպառնում է տուգանք՝ մինչև 150 հազար ռուբլու չափով:
Նոյեմբերի 4-ին իրականացված ստուգման ժամանակ նույն ավտոբուսի արգելակային ու ղեկի համակարգում անսարքություններ էին հայտնաբերել, իսկ ընկերությունը տուգանքի էր ենթարկվել, սակայն մինչ օրս չէր վճարել այն: Բացի այդ, վարորդը չէր ստուգել ուղևորների փաստաթղթերը: Ստուգման չէր ենթարկվել նաև նրանց պատկանող ուղեբեռը:
Նմանատիպ նյութեր
1420 դիտում
21:23 18-08-2023
«ՆովԷյր» ավիաընկերությունն օգոստոսի 19-ին ուղևորափոխադրում կիրականացնի Երևան-Կապան-Երևան երթուղով
2761 դիտում
15:18 27-01-2014
Արտասովոր ուղևորափոխադրում. չկրկնել. տեսանյութ
Այս բաժնից
1006 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
853 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը