Պատմության մեջ առաջին անգամ կհանդիպեն Չինաստանի և Թայվանի նախագահները
Նոյեմբերի 7-ին առաջին անգամ Սինգապուրում տեղի կունենա չինական ու թայվանական ղեկավարների հանդիպումը, հաղորդում է France Presse-ը՝ հղում անելով Թայվանի իշխանական ներկայացուցչին:
Ըստ տեղեկությունների՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Թայվանի նախագահ Մա Ինցզյուն երկու երկրների միջև հարաբերությունների մասին կարծիքներով են փոխանակվելու: Սպասվում են համատեղ հայտարարություններ կամ համաձայնագրի ստորագրում:
Երկկողմ հարաբերությունները խզվել էին 1949 թվականին այն բանից հետո, երբ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդանի ուժերը, որը ղեկավարում էր Չան Կայշին, փախավ Թայվան: Իսկ 1990-ականներին կողմերը սկսեցին ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով ոչ պաշտոնական գործնական շփումներ ունենալ: