slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Օմբուսդմենը հայտարարություն է տարածել հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ հանդիպումից հետո
211652_close_icon

Օմբուսդմենը հայտարարություն է տարածել հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ հանդիպումից հետո

views-count1931 դիտում article-date 16:35 05-11-2015
Հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ երեկվա հանդիպումից հետո Օմբուդսմենն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Մենք այցելեցինք Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպեցինք հացադուլ հայտարարած բոլոր դատապարտյալներին: Երեկ արդեն ներկայացրել ենք նրանց անձնական խնդիրները, իսկ այժմ անդրադառնում ենք համակարգային խնդիրներին, որոնք դատապարտյալների` հացադուլ հայտարարելու հիմնական պատճառն են: Այդ համակարգային խնդիրներն են. 1. Պատշաճ կարգով չի իրականացվում բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխման հարցը, ինչի հետևանքով դատապարտյալները դժգոհում են, որ նույնանման հանգամանքներում տարբերակված մոտեցում է ցուցաբերվում և օրենքը միատեսակ չի գործում: 2. Օրենսդրությամբ ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու վերաբերյալ համապատասխան հանձնաժողովին միջնորդագրեր ներկայացնելը ըստ օրենքի հայեցողական է և պարտադիր բնույթ չի կրում: Բացի այդ, միջնորդագրեր չներկայացնելը չի պատճառաբանվում ինչն էլ դատապարտյալների շրջանում առաջացնում է դժգոհություններ: 3. Կալանավայրերում իրականացվող առանձին աշխատանքները, մասնավորապես ազատազրկվածների բնութագրեր տալը, պատշաճ չի կատարվում: Ըստ դատապարտյալների, բնութագրեր տալու գործում էական դեր ունեցող հոգեբանը լավագույն դեպքում տարեկան 1-2 անգամ է այցելում իրենց և հաճախ առանց հանդիպելու կամ անձին պատշաճ ծանոթանալու տրամադրում է համապատասխան եզրակացություն դատապարտյալի վարքագծի և ուղղման ընթացքի վերաբերյալ: Նշված աշխատանքների անարդյունավետությունը պայմանավորված է իրավական դաշտի ոչ լիարժեք կարգավորմամբ, երբ չկան դատապարտյալների վարքի, կրկնահանցագործություն կատարելու ռիսկի գնահատման հստակ չափորոշիչներ, ինչպես նաև անձնակազմի որակական ու քանակական անբավարարությամբ (մեկ հոգեբանը սպասարկում է մի քանի հարյուր դատապարտյալի, մինչդեռ, միջազգային պրակտիկայում սահմանված է առավելագույնը 20-25 հոգի): Հաշվի առնելով համակարգում առկա խնդիրներն ու ստեղծված իրավիճակը՝ Արդարադատության նախարարությանն առաջարկում ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ոլորտը հրատապ կարգավորելու և բարձրացված խնդիրները հնարավորինս արագ շտկելու ուղղությամբ: Մտահոգված լինելով հացադուլ հայտարարած անձանց առողջական խնդիրների հետագա հնարավոր բարդացումներով` խնդրում ենք դատապարտյալներին դադարեցնել հացադուլը` հույս ունենալով, որ համապատասխան մարմինները և հանրությունը հասկացել են խնդրի լրջությունը և անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ»: [b]Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան[/b]

Նմանատիպ նյութեր