974 դիտում
13:13 04-11-2015
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում աղոթք կատարվեց ավտովթարի զոհերի համար
Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը սկսեց Գերագույն հոգևոր խորհուրդը:
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, նոյեմբերի 4-ի նիստի սկզբում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, աղոթք բարձրացվեց առ Աստված ՌԴ Տուլայի շրջանում` «Դոն» մայրուղու վրա, Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/03/69358/]վթարի [/url]հետևանքով զոհված հայորդիների հոգիների հանգստության համար:
Գերագույն հոգևոր խորհրդի անդամները վշտակցություն հայտնեցին զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Ժողովականները նաև շուտափույթ ապաքինում մաղթեցին բոլոր վիրավորներին:
Նմանատիպ նյութեր
1872 դիտում
16:04 27-09-2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց աղոթք Արցախի և Հայոց բանակի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2465 դիտում
17:03 11-10-2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է խաղաղության աղոթք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
766 դիտում
13:31 08-05-2023
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Խաղաղության աղոթք
Այս բաժնից
1498 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)
937 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am