211652_close_icon
views-count544 դիտում article-date 13:31 08-05-2023

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Խաղաղության աղոթք

Մայիսի 9-ին` ժամը 10:30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և մասնակցությամբ հոգևոր դասի կկատարվի Խաղաղության աղոթք Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրի խաղաղության և ապահովության համար: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Հրավիրում ենք բարեպաշտ հավատացյալներին մասնակից լինելու Խաղաղության աղոթքին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր