211652_close_icon
views-count1783 դիտում article-date 08:03 04-11-2015

Հացը Կապանում թանկացել է 6,7 տոկոսով. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներն է հրապարակել, որոնց համաձայն, այս տարվա սեպտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր տեսակի հացը Սյունիքի մարզկենտրոն Կապանում թանկացել է 6.7 տոկոսով։ «Եվ սա այն դեպքում, երբ նույն ժամանակաշրջանում Հայաստանում հացը թանկացել է միջինը 5.7 տոկոսով։ Այլ կերպ ասած Սյունիքում հացը մեկ տոկոսային կետով ավելի է թանկացել, քան ՀՀ-ում։ Կամ որ նույնն է, Սյունիքում հացի թանկացման տեմպը 17 տոկոսով գերազանցում Է երկրի միջին ցուցանիշը։ Սա ուշագրավ է նրանով, որ դեռ անցած տարվա հոկտեմբերին և այս տարվա հունվարին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկան) խորհրդակցություններ էր անցկացրել մարզի հացարտադրոդների հետ եւ ըստ մարզպետարանի տարածած հաղորդագրությունների, «որոշում էր կայացվել» հացի գինը նվազեցնել 40 դրամով։ Այս «որոշումը, լայնորեն լուսաբանվում էր այդ օրերին։ Սակայն արդեն այս տարվա փետրվարին նշված խորհրդակցություններից հետո, ԱՎԾ-ն հրապարակեց տեղեկանք այն մասին, որ ՀՀ-ում ամենաթանկ հացը հենց Սյունիքում է։ Ի դեպ, երեկ ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ այս հարցը արծարծվել է, սակայն մարզպետը չի պատասխանել հարցին», -հավելել է թերթը:

Նմանատիպ նյութեր